Պարեկի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայտնել էինք, որ այսօր Երևանի Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում պարեկային ծառայության աշխատակցի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել էին ՆԳՆ Ոստիկանությունից՝ նշելով, որ ըստ նախնական տեղեկությունների, պարեկային ծառայության աշխատակիցը ինքնասպանություն է գործել։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) հատկանիշներով: Կատարվում են անհրաժեշտ վարութային գործողություններ:


