կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նման անձինք չպետք է հնարավորություն ունենա մասնակցելու ընտրությունների․ Գալյանը՝ զանգվածային ձերբակալությունների մասին

Նման անձինք չպետք է հնարավորություն ունենա մասնակցելու ընտրությունների․ Գալյանը՝ զանգվածային ձերբակալությունների մասին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համոզված է, որ ընտրություններից մեկ օր առաջ զանգվածային խուզարկություններն ու ձերբակալությունները չեն խարխլում ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Նա այդ մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
 
«Իրավապահ մարմինները պետք է շատ զգոն լինեն, որ արագ արձագանքեն նման բոլոր դեպքերին, որ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ։ Պետք է շատ կոշտ արձագանք լինի բոլոր այն դեպքերին, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու կամ ընտրակաշառքի միջնորդությանը կամ այս փուլում ընտրական որևէ հանցագործություն կատարելուն»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ սա պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործություն է, և նման անձինք չպետք է հնարավորություն ունենա մասնակցելու ընտրությունների։

  • Կիսվել: