Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով դատարանը կայացրել է արդարացման վերդիկտ. Մելիքյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) ՛՛Իմնեմնիմի՛՛-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
՛՛Հիշեցնեմ, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում էին ՛՛Իմնեմնիմի՛՛ պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար: