ՄԻՊ–ի միջամտության արդյունքում ասպիրանտը հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային գիտական ծրագրին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ դիմած քաղաքացու բարձրացրած խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության և միջգերատեսչական համակարգված աշխատանքի շնորհիվ ստացել է դրական լուծում։
Ասպիրանտը հրավեր է ստացել մասնակցելու եվրոպական երկրներից մեկում անցկացվող միջազգային գիտական վերապատրաստման ծրագրին, սակայն տարկետման մեջ գտնվելու պատճառով նրա անձնագիրը տրամադրված է եղել սահմանափակ ժամկետով, ինչը խոչընդոտել է ծրագրին մասնակցությանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ու ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համագործակցության արդյունքում հարցը կարգավորվել է։
Արդյունքում երիտասարդ գիտնականը հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային գիտական վերապատրաստման ծրագրին՝ շարունակելով իր մասնագիտական զարգացումն ու գիտական գործունեությունը միջազգային հարթակում։



