ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 126 հանցագործություն, այդ թվում թմրանյութի հայտնաբերման 17 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 126 հանցագործություն, այդ թվում թմրանյութի հայտնաբերման 17 դեպք

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 10-11-ը բացահայտել են 126 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4-ական դեպք՝ խուլիգանության և սառը զենքի հայտնաբերման, 2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը վնասելու կամ ոչնչացնելու և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության և սպանության փորձի 2-ական դեպք, ավազակության 1 դեպք:

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Անցած 1 օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: