Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է, ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Մարտի 1-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ուշադրության կենտրոնում է:
Նահապետյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ գործի բացահայտման հետ կապված հարցին:
«Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով»,–ասաց Նահապետյանը:
Նա նշեց՝ կարող է երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն որևէ վարույթով խոստում և հավաստիացում չի պատրաստվում տալ ԱԺ ամբիոնից:
Կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ երբ լինեն համապատասխան արդյունքներ, հանրությունը կտեղեկացվի: