հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Նեպոտիզմը որտե՞ղ է, ո՞ւմ բարեկամին էիք տարել նշանակել գործի, որ 21 մլրդ դրամը խեղաթյուրել էր, ձեզանից ո՞վ էր եղել նա. Մեսրոպ Մանուկյան

Նեպոտիզմը որտե՞ղ է, ո՞ւմ բարեկամին էիք տարել նշանակել գործի, որ 21 մլրդ դրամը խեղաթյուրել էր, ձեզանից ո՞վ էր եղել նա. Մեսրոպ Մանուկյան

«Քանի որ հասկանալու հետ կապված խնդիրներ եմ տեսնում դահլիճում, պաոն Սիսակ Գաբրիելյան, այսօր Հաշվեքննիչ պալատի անդամի հարցն ենք քննարկում և ես առաջարկում եմ նաև դիտարկենք պալատի աշխատանքային փորձը և դրա ապացուցելի արդյունքները»,-ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

 Նա հայտարարեց, որ հաշվեքննիչ պալատը ՀՀ քաղաքացիների վրա արժենում է տարեկան 1 մլրդ դրամ և հասկանալի չէ դրա օգուտը որն է։

ԱԺ դահլիճում պատգամավորները զրուցում էին միմյանց հետ։

«Ես գոռալով կխոսեմ, որ ձեր ձայները չլսվի և դուք լռեք։ Առաջին անգամ ձեր պալատը խայտառակ հրապարակումներ արեց քովիդի ժամանակ 2020 թվականին հայտարարելով 27 մլր դրամի ինր-որ անհասկանալի թվերի մասին, ի՞նչ եղավ էդ, մի կոպեկ բյուջե հետ եկա՞վ, թե ոչ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Նա տեղեկարցե, որ 2022 թվականին պալատի պաշտոնական հրապարակման մեջ արձանագրվեց 6 գերատեսչություններում արձանագրված 26 խեղաթյուրում և հարցրեց, թե ով է պատասխան տվել դրա համար։

«Հաշվետվություն կա՞, ո՛չ 0, ահամակրագային կոռուպցյան էս է, որ անում եք գտնում եք, քողարկում ու թաղում եք։

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին հայտնաբերում է 21 մլրդ դրամի խեղաթյուրում և հավելեց. «Հարցնում եմ, ինչ եղավ բա հետո, պալատի անդամի թեկնածուն ասում է խեղաթյուրումը և վնասը տարբեր բաներ են։ Ձեզանից լավ եմ հասկանում, որոն ինչ է, բայց դրանից հետո պատսխանատվություն կրող եղա՞վ, թե ոչ ։ 21 մլրդ դրամից քանի կոպեկն էին թալանել, քանիսը խեղաթյուրել, ո՞վ է այդ դիլետանտը, նեպոտիզմը որտե՞ղ է, ո՞ւմ բարեկամին էիք տարել նշանակել գործի, որ  21 մլրդ դրամը խեղաթյուրել էր, ձեզանից ով էր եղել նա, դրա համար պատասխպանատվության ենթարկվող եղա՞վ, չեղավ»։

  • Կիսվել: