շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ. Մելոյան

Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ. Մելոյան

Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ: Այս մասին ահազանգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

««Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ չի հաջողվել փաստաբանի մուտքը, տրվել է փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու մասին հաղորդագրություն, սրա հետքերով դեռ լուծում-արձագանք չկա։

Այս իշխանությունը կռիվ է տալիս ժողովրդավարական արժեքների դեմ, սրան է միտված մարդկանց փոփոխության պահանջը»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուները, համակիրները։ Կատարվել են խուզարկություններ։ Ներկայացվել են մեղադրանքներ, կա ձերբակալված։ 

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: