չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հունիսի 7-ին` ժամը 3.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդ: 2020 թվականի հոկտեմբերից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին։

  • Կիսվել: