ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Հրապարակ»․ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է

«Հրապարակ»․ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է

«Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց այն բանի համար, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբորորդին է, գրում է «Հրապարակը»:

«2016-ին Գրիգորյանն է հաստատել հանքի շահագործման եզրակացությունը: Պաշտոնապես ասվել էր, որ քննությունը 10 օր կտևի և կպարզի՝ Իվանյանը կաշկանդված եղե՞լ է քննության ընթացքում։ Երեկ պարզեցինք, որ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է։ «Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության պատասխանատուն», - գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: