«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով մեծածավալ գործողություններ են կատարվում. Արթուր Պողոսյան
Հոկտեմբերի 27-ի հետ կապված քրեական վարույթը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով մեծածավալ և հսկայական գործողություններ են կատարվում: Մարտի 1-ի հետ կապված էլ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի գործերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին առնվող գործերի քննություններին:
«Ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը և մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն, և սպասում են այս գործերով կոնկրետ պատասխանների: Իսկ մենք կոչված ենք, որպեսզի այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի մյուս անգամ այստեղ գալիս ասելիք ունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած մեծ գայթակղություն ունի մանրամասներ ներկայացնելու, թե այս գործերի մասով ինչ աշխատանքներ են կատարվել, բայց այդ գայթակղությանը կդիմանա, որ երբ ՔԿ-ն կոնկրետ արդյունք ունենա, հրապարակի:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ քննչական մարմինը կամ ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ հոդվածով են քննում 2020 թվականի նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ միայն Արարատ Միրզոյանի մահափորձի՞, թե՞ նաև իշխանության զավթման: ՔԿ նախագահը պատասխանեց՝ նաև իշխանության զավթման:
«Քրեական վարույթներով ՔԿ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում՝ նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ: Արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Դրա հետ կապված մենք պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք»,- ասաց ՔԿ նախագահը:
Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Նոյեմբերի 9-ի գիշերը և 10-ին կատարվել են, ըստ էության, իշխանության զավթման գործողություններ, որին մեկ «կնոպկայի» հարվածով մասնակից էին ապօրինի բազմաթիվ խմբեր»,- ասաց նա՝ նշելով, որ կուզենար ուշադրություն հրավիրել նաև Սեդա Սաֆարյանի զեկույցում նշված զինված խմբերի վրա, որոնք ստացել էին զինվորական համազգեստ և նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն օգտագործվել էին տարբեր նպատակներով:
Անդրանիկ Քոչարյանը նաև խոստացավ իր ելույթի շրջանակում ներկայացնել, թե ինչ «հետաքրքիր կապ» կա վերոնշյալ երեք գործերի միջև:

Ավելի վաղ Արթուր Պողոսյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանի մահափորձը կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել է, գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում է, և որ առաջին 1-2 ամսվա ընթացքում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և այս պահին արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ: