ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Կենտրոնական ընտրական հաննձաժողովում իր ասուլիսի ժամանակ պարզաբանել է, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոց, տուն 82 հասցեում Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կապ է հաստատվել քաղաքացու հետ: Վերջինիս ներկայացվել է բնակչության պետական ռեգիստրում փաստացի և մշտական հաշվառման կարգը։ Նրան նաև պարզաբանվել է, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակում կարող են ընդգրկվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված հասցեում հաշվառված անձանց, ինչպես նաև հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։
ՆԳ նախարարությունը հորդորում է չտարածել մանիպուլացնող տեղեկություններ և հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն։


