հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

«Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր դեր է ստանձնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց վերաբերյալ նախաքննության իրականացման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում»,- ասված է որոշման մեջ։

Նշվում է, որ կառավարությունը կարևորել է կոմիտեի ծառայողների և աշխատողների մասնագիտական ներդրման, պատասխանատու աշխատանքի և իրենց վերապահված գործառույթների պատշաճ իրականացման խրախուսումը և որոշել դրամական պարգևատրում անել։

  • Կիսվել: