երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Հայտնաբերվեցին յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

Հայտնաբերվեցին յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։

Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր յոթ գրամից ավելի կոկաին, իսկ մեկում` մեթամֆետամին:

Տղամարդը ձերբակալվել է, ապա` կալանավորվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: