երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է․ «Հետք»

Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարը 2019թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը ուղիղ վաճառքով օտարել է քաղաքացուն, որից 21 օր անց նույն հողատարածքը 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին: Համայնքին պատճառվել է խոշոր վնաս:

Կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ին որոշել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն լուծարել: Ըստ այդ որոշման՝ ընկերությունը պետք է լուծարվեր ունեցած գույքը՝ 8.4 քմ ցախանոց, 94.8 քմ կիսաքանդ շինություն և 177.6 քմ պահեստ՝ ընդհանուր 280.8 քմ մակերեսով շինությունները դասական աճուրդով օտարելուց հետո:

Կառավարության որոշման հիման վրա «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերության տնօրենի 2019թ. մայիսի 30-ի հրամանով ստեղծվել է աճուրդային հանձնաժողով, իսկ աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատման արժեքի 100%-ի չափը՝ 2 մլն 604 հազ. դրամ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: