չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին

Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին

Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին տեղեկություն էր տարածել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հայտնի, մի քանի սերունդ կրթած ուսուցչուհու առեղծվածային մահվան մասին ու հայտնել էինք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կնոջը ծեծի է ենթարկել որդին, ում Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել ու ներկայացրել էին ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։ Քրեական և համայնքային ոստիկաններն ու Տավուշի մարզային քննչական վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածի 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն պարբերաբար բռնության է ենթարկել մորը՝ Սուսաննա Հ․-ին, նրա հետ կենցաղային հարցերի շուրջ ունեցել է լարված հարաբերություններ, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում նա հերթական անգամ վիճաբանել ու ծեծի էր ենթարկվել մորը՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ մայրը ստացել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» վնասվածքները։ Իսկ սեպտեմբերի 27-ին մոր վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո ընտանիքի անդամներն ահազանգել են «Դիլիջան» բժշկական կենտրոն և շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մայրը մահացել է։

Էմին Զ.-ի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացնվել:

  • Կիսվել: