չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
ՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին

ՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին

Ազգային ժողովը 97 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացմանը։

Փաստաթղթով փոխադարձաբար կվերացվեն ծառայությունների մատուցման և ներդրումների ոլորտում առկա արգելքները՝ բարձրացնելով տնտեսական գործունեության արդյունավետությունը: Այն կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում: Համաձայնագրի հիմնական նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև ծառայությունների առևտուրն ու ներդրումային գործընթացները։

Փաստաթղթով փոխադարձաբար կվերացվեն ծառայությունների մատուցման և ներդրումների ոլորտում առկա արգելքները՝ բարձրացնելով տնտեսական գործունեության արդյունավետությունը:

Նախագիծը ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա` այսպիսով, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հստակ կարգավորումները լրացուցիչ երաշխիքներ ու խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։

Նախարարի համոզմամբ` համաձայնագիրը նպաստելու է հայկական բիզնեսի համար Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ–ի նոր շուկաների բացահայտմանն ու հասանելիությանը:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ԱՄԷ ապրանքների արտահանման ծախսերի 50%–ը. խոսքն ավիացիոն կերոսինի ծախսերի մասին է։

Պապոյանը նաև հայտարարեց, որ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը 2026 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին աճել է մոտ 30%–ով։

Այդ առումով, ըստ նրա` ՀՀ–ԱՄԷ տնտեսական հարաբերությունների համար 2026 թվականը լավագույն տարին է եղել, երբ արտահանումը հասել է մոտ 130 մլն դոլարի և, խոսքը վերաբերել է հայկական ծագման ապրանքներին, այլ ոչ թե վերարտահանմանը։

Ի դեպ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ սա լավ համաձայնագիր է, և իրենք կողմ են քվեարկելու։

  • Կիսվել: