կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»

Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 6-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համալրումը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահավանական թեկնածուն Արման Թովմասյանն է, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պատրաստվում է կրկին առաջադրվել։ Սակայն դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են՝ տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ժողովին, եւ խնդիրը ոչ թե օրակարգի հետ է կապված, այլ՝ դատական իշխանության նկատմամբ գործադիրի վերաբերմունքի։

Փորձում են միասնական բոյկոտ անել, բայց չեն կարծում, թե կստացվի, քանի որ Հայաստանում 310 դատավոր կա։ Իշխանությունը ցանկության դեպքում կապահովի քվորում: Թեեւ մի քանի անգամ ընդհանուր ժողովները չեն կայացել` քվորումի բացակայության պատճառով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: