ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
 Դատարանի որոշմամբ դատավոր Դանիբեկյանի նկատմամբ հետապնդում իրականացրած անձիք կկալանավորվեն

Դատարանի որոշմամբ դատավոր Դանիբեկյանի նկատմամբ հետապնդում իրականացրած անձիք կկալանավորվեն

Դատարանը բավարարել է Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ դատարանը բավարարել էր Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Նշենք, որ երկու օր առաաջ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը մոտեցել են «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել, ինչից հետո Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել: Նա ահազանգել է իրավապահներին:

  • Կիսվել: