շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավարից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ

Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավարից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ

Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։

Նրա խոսքով՝ բռնագանձման ենթական են Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 մեքենա և մեկ գազալցման կայան, բռնագանձման ենթակա են նաև 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում բաժնեմասեր, ընդհանուր թվով 3 ավանդներ՝ շուրջ 5 ու կես ՀՀ միլիոն դրամի չափով։

՛՛Առաջին ապօրինի գույքը 7 տարի համայնքը ղեկավարող Փարամազյանը ձեռք է բերել 2011 թվականին, խոսքը գազալցակայանի մասին է։ Այդ գույքը 2017 թվականից վարձակալությամբ տրամադրված է պղնձամոլիբդենային կոմբինատին, մինչ օրս վարձակալության պայմանագիրը գործում է ըստ իրավասու մարմնի տվյալների։ Եվ քանի որ նշված գույքը հանդիսանում է ապօրինի, ենթակա է բնագանձման, բնականաբար բռնագանձման ենթական են նաև վարձակալությունից ստացված գումարները, նույն համամասնությամբ, ինչ–որ գույքի ապօրինությունը՛՛,-նշել է դատախազը:

  • Կիսվել: