երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Աշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)

Աշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)

Համայանքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։ Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ արտաշավանցու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել են երկու հրացան, տարբեր տրամաչափի 496 փամփուշտ, 14 պայթուցիչ, պայթեցնող նյութեր, նռնակ, նռնակի պայթուցիչներ, պարկուճներ և այլն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: