Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան, ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն․ փաստաբան
Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։ Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։ Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ: Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի միջև: Միջադեպից հետո Օսիպյանը ձերբակալվել էր։
«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,–հայտնել էին ՆԳՆ-ից:



