երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ քիչ առաջ ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է  ներկայացվել դատարան։

Նշենք, որ Արմեն Դանիելյանը օրեր առաջ է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում ներկայացրել։

  • Կիսվել: