շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15–ը. փաստաբան

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15–ը. փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է 1 ամսով։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպանների վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ, և այն կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15–ը»,– գրել է Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11–ին Հակակոռուպցիոն դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը` մերժելով պաշտպանների՝ տնային կալանքի, 40 մլն դրամի և երաշխավորությունների առաջարկը։ Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։

Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։

Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

  • Կիսվել: