Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։
39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: