չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա

Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա:
 
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա բակի զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 բույս և 310 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
 
Տղամարդը ձերբակալել է և կազմված փաստաղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: