երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
«Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ». Արամ Վարդևանյան

«Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ». Արամ Վարդևանյան

 Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը․

«Այսինքն կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ:

Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»»:

  • Կիսվել: