երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ

2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը։

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ անցյալ տարի քննվել է անչափահասների վերաբերյալ 478 քրեական վարույթ, որոնցից 167-ը փոխանցվել է նախորդ տարեթվից, իսկ 311-ը՝ ընդունվել է 2024 թվականին։ Մեծ մասը՝ 300 վարույթ, նախաձեռնվել է Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից, իսկ 11-ը ստացվել է այլ մարմիններից։ 

«Արձանագրված վարույթներից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան՝ 78 անչափահաս մեղադրյալի վերաբերյալ։ Դրանցից 11-ը վերաբերում են առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը՝ ավազակության, 10-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 1-ը՝ խուլիգանության, 4-ը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերին, 26-ը՝ այլ հանցագործությունների»,- ասաց Պողոսյանը։ 

ՔԿ նախագահի խոսքով՝ 2024-ին քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշում է կայացվել 127 անչափահասի վերաբերյալ՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 

«Քննված վարույթների շրջանակում ձերբակալվել է 69 անչափահաս, որոնցից 58-ը հետագայում ազատվել է։ Դատարան ներկայացվել է 11 միջնորդություն կալանքի վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը՝ մասնակի։ Բացի այդ, մեկ անչափահասի նկատմամբ միջնորդվել է տնային կալանք, ինչը բավարարվել է դատարանի կողմից»,- եզրափակեց Պողոսյանը։ 

շ

  • Կիսվել: