կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Զուրաբյանը պատասխանել է Փաշինյանին

Զուրաբյանը պատասխանել է Փաշինյանին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի մասին գրառմանը:

Զուրաբյանը, մասնավորապես, նշել է. «Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած,

Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած,
 
Ընդդիմության մեջ միշտ Գապոն-սադրիչի դեր կատարած,
 
Մարտի 1-ի իրադարձությունների վայրից ճողոպրած,
 
Իշխանությունների պատվերով մարտի 1-ի զոհերի արյունը ծախող օրինագիծ գրած ու քարոզած,
 
Ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած,
 
Արտադատարանական հաշվեհարդարներ կազմակերպած,
 
Ազատ խոսքի իրավունքի իրացման համար մարդկանց բանտեր նետած,
 
Ազգային ժողովի և ՏԻՄ մարմինների ընտրությունները զանգվածաբար կեղծած,
 
Ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործեր սարքած և նրանց բանտարկած,
 
«Իր զրոյական կետից բանակցությունները սկսելու» տգետ ու տհաս քաղաքականությամբ Հայաստանի բանակցային դիրքերը ոչնչացրած,
 
Մինսկի խմբի 2019 թվականի խաղաղության պլանը հայ ժողովրդից ստորաբար թաքցրած,
 
«Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ խաղաղության հաստատումը վիժեցրած,
 
Հայ ժողովրդին կործանարար պատերազմի մեջ ներքաշած և հինգ հազար զինվորների կյանքը զոհաբերած,
 
Պատերազմական ջանքերի կազմակերպումն ապաշնորհաբար կամ գիտակցաբար տապալած,
 
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Ալիևի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու արտագաղթը կատարած,
 
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն Ադրբեջանին հանձնած,
 
Հայաստանին խաղաղություն խոստացած, բայց միայն պարտություններ և կորուստներ բերած,
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույն Ալիևի հրամանով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ բռնաճնշումներ և հակասահմանադրական հետապնդումներ իրականացրած,
 
Հասարակական մթնոլորտը պառակտիչ, ստորաբարո հայհոյախոսությամբ պղծած,
Էժան ստորաքարշ ցինիզմն ու ցածրաբարո դատարկաբանությունը հանրային քաղաքական դեբատի նորմ դարձրած…
 
(հո բան չե՞մ բաց թողել)»:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, թե մեծ գոհունակությամբ է ընթերցել Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի «հայհոյախառն խոսույթի վերաբերյալ»։
 
Ի պատասխան՝ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին անվանել էր «Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած»:

 

  • Կիսվել: