Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն
Զրուցել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, ինչպես նաև տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հանգամանորեն քննարկել ենք մայիսին կնքված մեր երկկողմ ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:



