Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին
Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը:
Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր: