ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Ժողովուրդ». ԱԺ  նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում առանցքային հարցը Ամուլսարն է լինելու

«Ժողովուրդ». ԱԺ  նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում առանցքային հարցը Ամուլսարն է լինելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի նա­խաձեռնությամբ: Հենց այդ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ կգլխավորի հանքարդյունաբե­րության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգող այս հանձնաժողովը:

Առաջնայինն ու առանցքայինը հենց Ամուլսարի հարցն է լինելու: Դոնթի բանաձևով այստեղ 18 անդամներից 12-ը իշխող «Իմ քայլից» կլինեն, 4-ը՝ ԲՀԿ-ից և 2-ը՝ «Լուսավոր Հայաստանից»: Հանձնաժո­ղովի ստեղծման հարցն այսօրվա նիստի օրակարգում է, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մինչև երեկ ուշ երեկո ամբողջական կազմը հստակ չի եղել:

Միայն ԲՀԿ-ն է որոշել՝ հանձնաժողովում կընդգրկվեն Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ստեփանյանն ու Հրանտ Մադաթյանը, ովքեր, թերևս, լավատեղյակ են այդ ոլորտի խնդիրներին: «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացել են պատասխանել, թե ովքեր են ներ­կայացուցիչներն իրենց թևերից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: