չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը (տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ հունիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրականությունը՝ դրանք որակելով ոչ թե ընտրություն, այլ «հատուկ օպերացիա»։

Նրա խոսքով՝ Բևեռի ստացած 5,481 ձայնը կեղծված է, և իրական թիվը պետք է առնվազն երեք անգամ ավելի լիներ։ Սեֆիլյանը նաև անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ գլխավոր վտանգ համարելով երկրի «թրքացումը» և չի բացառել համագործակցությունն ընդդիմադիր այլ ուժերի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի դաշինքի հետ։

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Սեֆիլյանը նշել է, որ դրանք չեն կարող դասական վերլուծության ենթարկվել, քանի որ Հայաստանում ազատ և արդար ընտրություններ տեղի չեն ունեցել։ «Բնականաբար, եթե նորմալ ընտրություններ լիներ, կարելի էր դասական իմաստով եզրակացությունների հանգել, վերլուծել։ Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում այդպես էլ, ցավոք, տեղի չի ունենում ազատ, արդար, հնարավորինս հավասար պայմաններում համեմատական մրցակցություն»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: