Ժամանակն է՝ հայ–թուրքական հարաբերություններում ունենանք շոշափելի առաջընթացներ գետնի վրա. Միրզոյան
Ժամանակն է՝ հայ–թուրքական հարաբերություններում ունենանք մեծ, կոնկրետ, շոշափելի առաջընթացներ գետնի վրա։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ ինտեսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ, ժամանակն է, որ մենք ունենաք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթացներ գետնի վրա։ Կարծում եմ՝ շատ դրական առաջընթաց ունենալու ենք շատ մոտ ապագայում։ Օրինակ, շատ սիմվոլիկ քայլ կարող ենք տեսնել մինչեւ տարվա վերջ»:


