շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Զանգեզուրի միջանցք» նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ. Մողադամ

«Զանգեզուրի միջանցք» նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ. Մողադամ

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի ազգային շահերի համար։ Այս մասին  Tabnak-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը:

Նրա խոսքով՝ այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ։ «Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը դեռևս լուծված չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս արագ իրականացնել այդ նախագիծը։ Այն կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի շահերի համար»,-նշել է պատգամավորը:

Մողադամը հավելել է, որ Իրանի խորհրդարանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ դա կանխելու համար։ Ըստ նրա՝ այս նախագիծը խափանելու գլխավոր դերը պատկանում է Իրանի կառավարությանը, որը պետք է ակտիվ դիվանագիտության միջոցով կանխի Իրանի թշնամիների նպատակների իրականացումը։

  • Կիսվել: