Ըստ The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է
Հայաստանը մեր տարածաշրջանում առաջատարն է՝ ըստ The Economist-ի կողմից ապրիլի 7-ին հրապարակված վերջին ամենամյա Ժողովրդավարության ինդեքսի:
Այսպես՝ Հայաստանը 84-րդ տեղում է հիբրիդային ռեժիմի երկրների ցուցակում։
Նշենք, որ Վրաստանն ու Թուրքիան ևս հիբրիդային ցանկում են՝ համապատասխանաբար 99 և 102-րդ հորիզոնականներում։
Ադրբեջաննն ու Իրանը ավտորիտար երկրների ցանկում են՝ զբաղեցնելով 127-րդ ու 152-րդ տեղերը։
Նշենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը 148 և 149-րդ տեղերում են ավտորիտար երկրների ռեժիմում։
Հավելենք նաև, որ Մոլդովան (77 տեղ) և Ուկրաինան (93) հիբրիդային ռեժիմում են։



