շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Ըստ Ալիևի ներկայացուցչի՝ «Զանգեզուրի միջանցքը» շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար

Ըստ Ալիևի ներկայացուցչի՝ «Զանգեզուրի միջանցքը» շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար

«Զանգեզուրի միջանցքը» նախագիծ է, որը Բաքուն դիտարկում է որպես շահավետ բոլոր կողմերի համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Ըստ ադրբեջաական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի համար այդ միջանցքը կարևոր է, որովհետև այն կապ կապահովի երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Հայաստանն իր հերթին հնարավորություն կստանա վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը։ Թուրքիան աջակցում է միջանցքի բացմանը, Ռուսաստանը ևս իր շահագրգռվածությունն է հայտնել: Միջանցքի բացումը նաև Իրանի շահերից է բխում»:

Ամիրբեկովը նաև ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն» Ասիան Եվրոպային կապող այլընտրանքային երթուղի է, ուստի այն կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:

 

  • Կիսվել: