ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ընդհանուր քաղաքակրթական արժեքներն այսօր էլ շարունակում են ամրապնդել հայ և չին ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը

Ընդհանուր քաղաքակրթական արժեքներն այսօր էլ շարունակում են ամրապնդել հայ և չին ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը

Չինաստանը և Հայաստանը, որպես հնագույն քաղաքակրթություններ, դարեր շարունակ պահպանել են խաղաղության, ավանդույթների նկատմամբ հարգանքի և անխոնջ առաջ շարժվելու ցանկությունը։ Այս ընդհանուր արժեքները այսօր էլ շարունակում են ամրապնդել մեր ժողովուրդների միջև կապերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ հայտնեց «Հայաստան-Չինաստան» բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով՝ տվյալ իրադարձությունը ոչ միայն նոր էջ բացեց Չինաստանի պատմության մեջ, այլև վերջ դրեց չին ժողովրդի երկար տարիների տառապանքներին՝ ճանապարհ բացելով ուժեղ և անկախ պետության ստեղծման համար։

«Իր հիմնադրման առաջին իսկ օրերից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը բախվել է հսկայական մարտահրավերների։ Ավերված տնտեսությունը և բնակչության ծանր վիճակը պահանջում էին վճռական և անհապաղ գործողություններ: Կառավարությունը աղքատության հաղթահարման, տնտեսության վերականգնման ու սոցիալական խնդիրների լուծման կուրս սահմանեց, ինչը հիմք դարձավ երկրի հետագա հաջողությունների համար։ Չինաստանի իրական տնտեսական վերականգնումը և կայուն զարգացումը սկսվել են 20-րդ դարի վերջին իրականացված լայնածավալ բարեփոխումների շնորհիվ։ Այս փոխակերպումները ճանապարհ հարթեցին արդիականացման համար, և այսօր Չինաստանը համաշխարհային տերություն է, որն ունի անհավանական նվաճումներ տնտեսագիտության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասաց Ավագյանը։ 

Նրա կարծիքով՝ այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իրավամբ համարվում է համաշխարհային առաջատար տերություններից մեկը։ Տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի և արտաքին քաղաքականության ոլորտներում նրա հաջողությունները հսկայական ազդեցություն են ունենում համաշխարհային գործընթացների վրա։ Այս ուղին անհնարին կլիներ առանց պետության ձևավորման առաջին տարիներին ձեռնարկված վճռական քայլերի, երբ Չինաստանը կարողացավ հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ և թևակոխել կայուն զարգացման ուղին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: