Ընդդիմադիր խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Գրիգորյան
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները ԱԺ առաջին նիստից հետո կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու։
Այս մասին լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ, ըստ էության, 9-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը սկսեց առանց Վեհափառի օրհնության։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները նիստը վարող ՔՊ-ական Կնյազ Հասանովին հարցրել էին, թե ինչու ներկա չէ Կաթողիկոսը: Ի պատասխան՝ Հասանովն ասել էր. «Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա դեմը չէր կարող առնել»:



