կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վրաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

Վրաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանիում։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։ «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեք վարչապետների հանդիպումը տեւել է մի քանի ժամ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: