Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան
Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կայցելի Հայաստան: Մինչ այդ, հոկտեմբերի 9-ին նա կուղևորվի Ադրբեջան: Պլանավորվում Է նաև Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջին: Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը` հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ Վրաստանի վարչապետը Բրյուսել կայցելի Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային վերադասավորումների ավարտից հետո, երբ նորացված Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի իր լիազորությունների կատարմանը:
Ավելի վաղ նա հայտնել է, որ իր ծրագրերում Ռուսաստան այց չկա: