Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն. Փաշինյան
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն: Պատահական չէ, որ իմ առաջին արտասահմանյան այցը կայացավ Վրաստանում: Մեր շփումների դինամիկան և ներկայիս այցը խոսում է այն մասին, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին»:
Փաշինյանը հայտնեց, որ այսօր կողմերի միջև կարևոր բանակցություններ են կայացել. «Մեր օրակարգն այնքան հագեցած է, որ մեկ հանդիպման շրջանակում բոլոր հարցերն անհնար է քննարկել»:
Նա նշեց, որ քննարկված հարցերի թվում են՝ տրանսպորտը, էներգետիկան, դրանց դերը տարածաշրջանային անվտանգության գործում: Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրավիճակին, Փաշինյաննա ասաց. «Կարծում ենք՝ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Հաստատեցինք նաև զգայուն հարցերի նկատմամբ կշռված մոտեցումը»: