Վրաններ կտեղադրվեն. Բագրատ Սրբազանն ու իր աջակիցները կգիշերեն Սարդարապատում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով հասան Սարդարապատ, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել::
Բագրատ սրբազանի աջակիցներից մեկը հայտարարեց, որ իրենք կգիշերեն Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքում, որպեսզի ՛՛համապատասխան այրը վաղը չմտնի Սարդարապատ՛՛:
Շարժման անդամներից մեկը հայտնեց, որ վրաններ են տեղադրվելու անձրևից պաշտպանվելու համար։
Ավելի վաղ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ մնալու են Սարդարապատում` Մայիսի 28-ը նշելու համար:


