Վերահաշվարկի արդյունքում Քաղաքացիական պայմանագրի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%
Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%։ Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Սա դեռ վերջնական պատկերը չէ։ Տենդենցը հստակ է՝ այս ամենի արդյունքում ամենաշատը ավելանում են ՔՊ-ի ձայները և տոկոսները», - նշել է նա։



