երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը

Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի մասին հրապարակումը սխալմամբ է տեղադրվել X սոցիալական ցանցի նրա էջում: Նման բացատրություն է տվել Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին, գրում Է reuters.com-ը:

Ավելի վաղ Վենսի X-ի պաշտոնական էջում հրապարակվել էր գրառում ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր:

«Այդ օգտահաշիվը վարում են աշխատակիցները, որոնք առաջին հերթին պատասխանատու են փոխնախագահի գործունեության լուսանկարների և տեսագրությունների հրապարակման համար»,-հայտարարել է նա:

Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Նշենք, որ պաշտոնական այցի ընթացքում Վենսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

 

 

  • Կիսվել: