ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին» խորագրով տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում: 

«Սիրելի՛ քաղաքացիներ, համոզված եմ՝ շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և տեսել եք Կառավարության ներկայացրած նորոգման աշխատանքների արդյունքները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի երեք մույթերում, և տեսել եք չնորոգված մույթերի՝ դուրս պրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե այցելուների վրա կընկնեն:

Հույս ունեմ՝ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ: Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փլուզվեր, առնվազն մասնակի քար ընկներ, որպեսզի իրենք իրենց 3 մանեթանոց լացուկոծը դնեին և շարունակեին: Բայց մենք կանխեցինք դա»,-նշել է նա:

Անդրադառնալով քննարկումներին, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն առավոտյան փակ է եղել՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատճառն արարողակարգային միջոցառումն էր, որը տեղի էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների այցելության ժամանակ:

  • Կիսվել: