երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Վեհափա՛ռ տեր, ազատե՛ք եկեղեցին ձեր խայտառակությունից. Ռուբեն Ռուբինյան

Վեհափա՛ռ տեր, ազատե՛ք եկեղեցին ձեր խայտառակությունից. Ռուբեն Ռուբինյան

Բացահայտվեց ահաբեկչության փորձ, փոխանակ եկեղեցին դատապարտի նման դրսևորումները, դատապարտի բռնությունը՝ կոչ արեցին անհապաղ ազատ արձակել Վազգեն Գալստանյանին: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 8-ի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Չգիտեմ՝ ինչ աշխարհում ենք մենք ապրում: Մենք ունենք կաթողիկոս, որը կուսակրոնության ուխտ է տվել, բայց չի պահում, ունենք սրբազան, որ ուզում է երկու հոգու «գյուլլել», ունենք սարկավագ, որ չգիտի՝ մարդ սպանելու համար դժոխք են գնում: Ու այս ամեն ինչը, որ ասում եմ, եկեղեցու վրա՞ եմ հարձակվում հիմա, հա՞: 

Մենք եկեղեցու վրա հարձակվողնե՞րն ենք, հա՞, բայց ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանը չի հարձակվել եկեղեցու վրա: Կամ մարդ «գյուլլել» ցանկացող Վարգեն Գալստանյանը չի հարձակվել եկեղեցու վրա: Երեք հոգու մարդ սպանել ցանկացող սարկավագը չի հարձակվել եկեղեցու վրա: Սուտ ասող և կառավարական առանձնատուն գրոհող Արթուր Սարգսյանն է եկեղեցու պաշտանը, Քոչարյան Ռոբերտն է եկեղեցու պաշտպանը»,- ասաց նա:

Ավարտելով ելույթը՝ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Գարեգին Բ-ին. «Չեմ ասելու Կտրիճ Ներսիսյան, Վեհափա՛ռ տեր, ազատե՛ք եկեղեցին ձեր խայտառակությունից»:

  • Կիսվել: