Վաշինգտոնը կձգտի հասնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ՌԴ անդամակցության դադարեցման․ Պսակի
ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կձգտի հասնել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում Ռուսաստանի անդամակցության դադարեցման՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։
«Այո՛»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ԱՄՆ առաջնորդը նման ցուցում տվե՞լ է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինդիլդին։ Պսակին հավելել է, որ նախագահն անհեթեթ է համարում այդ խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը։


