երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վարուժան Ներսեսյանն ու Վենդի Մորթոնն անդրադարձել են ՀՀ-ՄԹ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը

Վարուժան Ներսեսյանն ու Վենդի Մորթոնն անդրադարձել են ՀՀ-ՄԹ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը նախ անդրադարձել են Գլազգոյում իր աշխատանքները շարունակող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին (COP26)՝ գոհունակությամբ արձանագրելով Հայաստանի՝ նախագահի մակարդակով ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներին։

Դեսպանը և նախարարն ընդգծել են նշված կարևորագույն հարցի լուծման ուղղությամբ համախմբված մոտեցման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության խնդիրը սահմաններ չի ճանաչում և վերաբերվում է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև այդ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Վարուժան Ներսեսյանը և Ուենդի Մորթնն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) փոխարինող ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի մոտ ժամանակներում պաշտոնական ստորագրման հնարավորությանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ փաստաթղթի վերջնականացման հետ կապված գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում։

Նախարարի խնդրանքով՝ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, ներկայացնելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունները Հայաստանի և ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մարդասիրական և բարոյական բոլոր նորմերի խախտմամբ մինչ օրս Բաքվում գտնվող ռազմագերիների առկայությունը։ Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահություն շրջանակներում։

Դեսպանը և նախարարը նաև քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ օրակարգը հարստացնելուն ուղղված իրականացվելիք քայլերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: