երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վարձկանների, ահաբեկիչների ներգրավումը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա․ Վարչապետ

Վարձկանների, ահաբեկիչների ներգրավումը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա․ Վարչապետ

Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա",- գրել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: